▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա 2 զոհ

Նոյեմբերի 8-ին, սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանություն գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ազգականներ են։
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին