▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Փարաքարի «Էրուս» գիշերային ակումբում. կա վիրավոր.shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Մալաթիա բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգել են, որ ձախ ազդրի ներսային և դրսային մակերեսային ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկանները նշված ակումբի մոտ զննությամբ հայտնաբերել և առգրավել են 5,6 մմ տրամաչափի «Տոզ» տիպի հրացանի չկրակված 3 փամփուշտ և 1 կրակված գնդակ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 113 և 235 հոդվածների հատկանիշներով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին