▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրասնոդարի սեփականատեր. Վանդերսոնի խաղն ինձ համոզեց վաճառել Մովսիսյանին

Կրասնոդար ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին պատմել է, թե ինչպես է ինչը համաձայնվել թիմի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանին վաճառել Մոսկվայի Սպարտակին:

-Մենք մեր ֆուտբոլիստներին վաճառում ենք, երբ առաջարկներ ենք ստանում այլ թիմերից:  Ֆուտբոլիստներին վաճառելիս մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ արդյոք մենք ունենք նրանց արժանի փոխարինող: Ինձ զարմացրեց ռուսական լրատվամիջոցների պասիվությունը` կապված մեր հարձակվող Վանդերսոնի հետ: Բրազիլացին հիանալի անցկացրեց մրցաշրջանի առաջին հատվածը և շատ լավ էր համագործակցում թիմակիցների հետ: Նրա խաղն ինձ համոզեց, որ մենք կարող ենք բաց թողնել Յուրա Մովսիսյանին, СПОРТ-ЭКСПРЕСС-ը հաղորդել է Գալիցկիի խոսքերը:

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` footballcity.am կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին