▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլում պատմել են Պուտինի եւ Թրամփի առաջիկա հանդիպման մասին

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող Է կայանալ «Մեծ քսանյակի» երկրների՝ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում:

Այդ մասին, «Իզվեստիա» թերթին պատմել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ընդ որում, նրա խոսքով՝ հանդիպման ստույգ ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ:

Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ ընդգծել Է, որ առայժմ նախատեսված Է միայն երկու երկրների ղեկավարների զրույցը: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարություններ չեն արվելու:

Պուտինը եւ Թրամփը մայիսի 2-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 7-8-ին կայանալու Է Համբուրգում:

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին