▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլյան մառազմատիկը միայնակ է մնում սեփական «դաշնակիցների» շրջանում

ԵԱՏՄ-ը քանդվում է չստեղծված

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարաել է, որ Վաշինգտոնը պատրաստ է լայնածավալ քաղաքական ու տնտեսական երկխոսություն վերսկսել Բելառուսի հետ: Կուբայի հետ հարաբերությունների կարգավորումից եւ Իրանի հետ զգալի մերձեցման ենթատեքստում նման քայլը այդքան էլ անսպասելի ու անտրամաբանական չէ:   Առավելեւս, որ դրա գերխնդիրն ակնհայտ է` Պուծինի շարունակվող մեկուսացումը:  Ու ահա Լուկաշենկոն Նազարբաեւի հետ միասին երկու օրից ժամանում են Կիեւ, Պորոշենկոյի հետ բանակցելու նպատակով:

Կրեմլյան մառազմատիկը միայնակ է մնում ոչ միայն աշխարհում, այլ նաեւ սեփական «դաշնակիցների» շրջանում: Կարծես թե այս պահին միայն երեւանյան «վերջին բոլշեւինը» պահպանում է արտաքին հավատարմությունը Կրեմլին, սակայն Սերժին վաղուց արդեն չեն հավատում ո`չ Երեւանում, ո`չ Մոսկվայում, ո`չ Արեւմուտքում:

Հարցն այն է, թե որքա'ն դեռ պետք է վճարի հայ ժողովուրդը սեփական փողով, հողով ու կյանքով իր տգետ վարչախմբի ստրկամտության, վախկոտության ու ապիկարության համար...

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին