▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին Զարուհի Փոստանջյանի բարձրախոսն անջատեցին

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր   «Ժառանգություն»   խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը:

Այսօր արդեն տեղի ունեցավ քվեարկություն` օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին:

Վարման կարգի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն ունեցան պատգամավորները:

Առաջինը ձայնի իրավունք խնդրեց Զարուհի Փոստանջյանը, և մինչ կմիացնեին նրա բարձրախոսը, ԱԺ նախագահը զգուշացրեց, որ, եթե չի խոսելու վարման կարգի վերաբերյալ, կանջատեն բարձրախոսը:

Եվ, մինչ պատգամավորը կհասցներ ասել, որ բանակցային գործընթացներն ի սկզբանե խաթարված են,  Հովիկ Աբրահամյանը կատարեց իր խոստումը:

Նույնը սպառնաց նաև Հրանտ Բագրատյանին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ խոսքում ասաց. «Խոսակցություն գնաց, որ ՀՀԿ-ն բոյկոտում է. տարբերե’ք բոյկոտն ու տհաճությունը»:

Գալուստ Սահակյանը հավելեց, որ քվեարկությանը չեն մասնակցելու:

Մնացած խմբակցությունների ղեկավարները նույնպես արտահայտեցին իրենց դիրքորոշումը` նախագիծը համարելով վաղաժամ:

Ուստի, քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 10 հոգի, դեմ` 0, ձեռնպահ`1:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին