▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Աշխարհի չափ ենք գոհ, պարոն Փաշինյան. Լեռնանցքի բնակիչները՝ վարչապետին

Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս

Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը

Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն. . .

Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին

Չկաս... Գժական հանճարեղս, խելահեղ սիրողս, ոչ մեկին «չնմանս». Նաիրա Զոհրաբյան

Քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ... Արմեն Սարգսյանի արխիվային տեսանյութը

Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը

Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք

Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են

Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտե՞ղ

Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել

Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ

Անին տխուր էր. Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման

Խոնարհումս նրանց, որոնք հավատացին, որ կյանքը մահից հզոր է. Նախագահը՝ «Գյումրի, իմ սեր» համերգին

«Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ». Թովմաս Գրիգորյան

Махнём? Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգից հետո Փաշինյանն ու Մաեստրոն գինի են խմել

ՊՆ-ն դիզվառելիքի մատակարարաման պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուի. . .

31 տարի անց աղետի գոտում ապրող ևս 227 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա

Ֆրանսիայում պղծել են Հայոց եղեռնի զոհերի հիշատակի խաչքարը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

Շնորհակալ եմ «Տարվա կին քաղաքական գործիչ» մրցանակին արժանանալու համար. Նաիրա Զոհրաբյան

Իտալիայի առաջնություն. «Ինտեր»-«Ռոմա». ՈւՂԻՂ

Մահացել է Արման Եղոյանի հայրը

Մոսկվա- Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

«Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը». Էդուարդ Շարմազանով

Արմեն Մելիքբեկյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներ

Այս ցուցանիշները ապացուցում են, որ Ադրբեջանը ձախողել է այս հարցում. Արմեն Գրիգորյան

Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կա 18 մեղադրյալ

Ծնվել է երգչուհի Լայանայի որդին

Չեմ ուզում անդրադառնալ ԱԺ ամբիոնից հնչող ամենացնորամիտ հայտարարություններին

Հանգիստ վեր ընգեք տեղներդ ... «Իմ քայլի» պատգամավոր

Աշխարհահռչակ մրցավար Պիեռլուիջի Կոլինան հայ երեխա չի որդեգրել

Փորձ է արվում ամենը որպես քաղաքական հետապնդում որակել. Մակունցը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Լավ ա էլի, խելքի են գալիս. ՊՆ փոխնախարարը՝ Բաքվի հռետորաբանության նվազման մասին

Կողքի դրեք ձեր ֆեյքերին,շոպլիկներին, հայհոյող տափակներին ու հարց տվեք՝ էս ամենի վերջն ի՞նչ է լինելու

Կներեք, որ էսօր ջինսով եմ. Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ ամբիոնից

Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարին

Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը

Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ. Արմեն Աշոտյան

Ահաբեկչական անցյալով ուժը որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ․ Բաբաջանյանը՝ ՀՅԴ-ի մասին

Ծափահարենք, մանկաբույժն էլ եկավ․․․Ավագանու անդամը նիստին մասնակցում էր երեխայի հետ

Ես սա կվերանվիրեմ շեյխերին ու շեյխուհիներին․ Հայկ Մարության

Էս ի՞նչ դուխով ենք 750 հազար դոլար տալիս ամանորյա ծախսերին. Թեհմինա Վարդանյան

Ես չեմ գողանում պետբյուջեից, դրա համար ասում եմ՝ կկտրենք գողացողի ձեռքերը․ Նիկոլ Փաշինյան

Դուխ տվեք մեզ և մենք կթռնենք անպայման․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Արցախի ապագան կախված է 1 մարդուց և այդ 1 մարդը ես եմ․ Նիկոլ Փաշինյան

18-ամյա երիտասադին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար

Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչ չէր արել Հայաստանի ոչ մի ղեկավար. ադրբեջանցի լրագրող

Կրթության և գիտության ոլորտում գնալու ենք վճռական, սկզբունքային, հետևողական փոփոխությունների. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը և առաջարկվող փոփոխությունները: Վարչապետը նշել է, որ վերը նշված օրինագիծը կարևոր և սկզբունքային է:

«Ինչի՞ց է առաջանում նման նախագիծ ունենալու և փոփոխություններ անելու անհրաժեշտությունը. առաջինը՝ այն արձանագրումից, որ մենք կրթական համակարգում ունենք լուրջ խնդիրներ: Եվ պետք է ուղիղ ասել, որ մեր կրթական համակարգը չի ապահովում մեր երկրի զարգացումը, առավել ևս չի ապահովում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի ձգտումները, ամբիցիաները, որոնք այսօր արդեն ձևակերպված են որպես կառավարության ծրագիր, որոնք ձևակերպվում են որպես ռազմավարություն և որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք: Հետևաբար, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային և հետևողական փոփոխությունների և ասյտեղ, ինչպես մի քանի անգամ ասել եմ, կառավարության և, ըստ էութան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք: Բայց այս քաղաքական արձանագրումը բացարձակ չէ այն առումով, որ չենք կարող արձանագրել, որ մենք ճշմարտության միակ աղբյուրն ենք և գտել ենք բոլոր հնարավոր հարցերի բանալին: Այն, որ չի կարող այսպես շարունակվել՝ շատ հստակ է, բայց, բնականաբար, մենք ոչ միայն պետք է խնդիր դնենք համակարգը բարեփոխել, այլև համակարգը պետք է բարեփոխենք այնպես, որ ոչ միայն մեր հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլև հնարավորինս կրճատենք բաց թողնված ժամկետը, որովհետև մինչ մենք այս ընթացքում կանգնել-մնացել ենք նույն տեղում, մեղմ ասած, այդ ընթացքում կրթական ոլորտում գլոբալ առումով շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և մենք պետք է այլ ճանապարհներ ընտրենք այդ բաց թողնված ժամանակն ու բովանդակությունը լրացնելու համար: Բայց այստեղ կարևոր է, որ կարողանանք իսկապես շատ շահագրգիռ, պրոֆեսիոնալ քննարկում նախաձեռնել և լսել բոլոր կարծիքները, լսված կարծիքներից դուրս բերել ռացիոնալը, այնտեղ, որտեղ կարող ենք առավել սրբագրել մեր դիրքորոշումները, առավել արդյունավետ դարձնել մեր բարեփոխումները, դա նույնպես պետք է անենք: Նկատի ունեմ, որ այս ողջ պրոցեսի մեջ առանցքային նշանակություն պետք է ունենա երկխոսությունը և, բնականաբար, այդ երկխոսությունը կառավարության առաջնահերթությունն է նույնպես, որովհետև ես համոզված եմ՝ ցանկացած բարեփոխում, բարեփոխման հաջողություն մեծապես կախված է նաև նրանից, թե ինչքանով են այդ բարեփոխման հետ առնչվող հնարավորինս մեծ թվով մարդիկ դա համարում իրենց սեփականը, իրենց հեղինակայինը: Հետևաբար, մեր խնդիրն է՝ հեղինակների շրջանակը հնարավորինս ընդգծել: Չնայած սա էլ պետք է ասել, որ ՀՀ կառավարությունը, որն ունի ՀՀ ժողովրդի վստահությունը և աջակցությունը, ինքն իրենով կարող է հեղինակ լինել բոլոր այն դեպքերում, երբ մենք տեսնենք, որ երկխոսության մեր պատրաստակամությունն օգտագործվում է ոչ թե պրոցեսն առավել արդյունավետ դարձնելու համար, այլ այն դեպքում, երբ երկխոսության մեր պատրաստակամությունը փորձ կարվի օգտագործվել պրոցեսները կանգնեցնելու համար: Սա ուղղակի չի լինելու, և ուզում եմ բոլորս արձանագրենք և հստակ գնանք առաջ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «Առկա և հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածության» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում: Նախատեսվում է նաև բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, բուհերի և գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում, հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասընթացների՝ բոլոր մասնագիտությունների համար դասավանդումը բուհերի իրավասությանը վերապահելը և այլն:

Վարչապետը կարևորել է օրինագծի համալիր քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի հետ և նշել, որ արդյունքում այն պետք է կոնցեպտուալ լուծում տա կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին