▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքի Պուրակը դարձրել են «Թալանի Պուրակ»․ ՔՊ, դուք նախկիներին տվեցիք անցաք»

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Երևանի Բուսաբանական այգում կառուցում են «Կյանքի Պուրակ» անվանումով այգի` որը նվիրվում է Արցախյան պատերազմների ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին։

Կյանքի Պուրակը դարձրել են «Թալանի Պուրակ»

Ապրիլի 5-ին հանրայնացրել էի, թե ինչ վատ որակի աշխատանքներ են կատարում Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակի առթիվ կառուցվող Կյանքի Պուրակում: Շինարարն ու որակի տեխնիկական հսկողը ընդունել էին թերություներն ու ասել, որ 20-օրյա ժամկետում կշտկեն դրանք, սակայն ապրիլի 5-ից անցել է արդեն 87 օր, բայց թերություներն այդպես էլ չեն շտկվել։

Ապրիլի 5-ին որոշեցի Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակի առթիվ կառուցվող Կյանքի Պուրակի աշխատանքները ստուգել` ինչի համար էլ դիմել էի Երևանի ավագանու անդամ Իզաբելա  Աբգարյանին, որ Երևանի քաղաքապետարանից ստանա բոլոր աշխատանքների վճարված ԱԿՏ-երն ու նախագիծը, սակայն Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել Իզաբելլա Աբգարյանին վճարված ԱԿՏ-երն ու նախագիծը այն դեպքում, որ Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի ավագանու անդամին չտրամադրել տվյալ վճարված ԱՅՏ-երը որովհետեւ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ի պաշտոնե պարտավոր է Իզաբելլա Աբգարյանին տրամադրել ավագանու վճարված ԱԿՏ-երը։

Երևանի քաղաքապետարանը չտրամադրելով վճարված ԱԿՏ-երը փաստում է այն մասին, որ Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակի առթիվ կառուցվող Կյանքի Պուրակում կոռուպցիա կա, այդ իսկ պատճառով էլ չի տրամադրում վճարված ԱԿՏ-երը որպիսի իրենց կերած ***-երը ջրի երես դուրս չգան:

Քաղաքացիական պայմանագիր,  դուք նախկիներին տվեցիք անցաք։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին