▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքի Խոսք» աղանդը հազարներով մարդկանց խաբում և շեղում է

Սևան Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կյանքի Խոսք» (հետագայում՝ ԿԽ կազմակերպություն) աղանդը հազարներով մարդկանց խաբում և քրիստոնեական հիմնադրույթներից է շեղում : Որպես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, աղանդների դեմ պայքարող,նրանց գործունեությունը վերլուծող, «մկրտված»,Մենք երիտասարդական շարժման փոխնախագահ՝ կարող եմ պնդել, որ գրածներիս ճնշող մեծամասնությունը ճշմարտություն է,եթե ոչ բոլորը:Անհերքելի է, որ ԿԽ քարոզում է «նյութապաշտ հարուստ քրիստոնեություն»՝ մեծ շեշտ դնելով հարստության վրա: Մի քանի անգամ արտասահմանից Կյանքի խոսքը քարոզիչներ է հրավիրել «ֆինանսական սեմինարներ» վարելու համար: Թարմ օրինակ՝ Մաքսիմ Մաքսիմով:Իմաստը հիմնականում այն է, որ պետք է քրիստոնյան լինի հարուստ, Աբրահամի օրինակով:Եվ դրան հասնելու ամենաազդեցիկ ձևերից է տասանորդը:

Որբերի համար շորեր հավաքելուց, օրինակ, չեն ընդունվում կիսամաշված կամ մաշված շորերը և բերողին սովորեցնում են, թե «ավելցուկդ մի բեր» կամ «մի բեր այն, ինչ ինքդ չէիր հագնի»: Իսկ, միգուցե, դա տվողի «երկու լումա՞ն» է: Սրանով ԿԽ-ն չի հետաքրքրվում:Հիվանդությունների նկատմամբ գրեթե պանիկական վախ և դրա սերմանումը ԿԽ անդամների մեջ: «Հիվանդություն մեղքի պատճառով» կամ «հիվանդություն՝ ուղղվելու համար» գաղափարները համարյա թե արգելքի տակ են:Հարուստ,հարստացող քրիստոնյայի կյանքում հիվանդությանը տեղ չպետք է լինի:Աստվածածնի (հատկապես) և Սուրբերի նկատմամբ սառը, երբեմն՝ անհարգալից վերաբերմունք: Սեփական անձի դասում միևնույն մակարդակի վրա Առաքյալների և Ավետարանիչների հետ, ինչից գործնականում, բխում է, որ նրանցից սովորելու շատ բան չկա: Այսպես կոչված «խմբակների լիդերների» «ձեռնադրում»:

Անփորձ, զգացմունքային, ինքնատիրապետումից թույլ երիտասարդները շատ հաճախ նշանակվում են «լիդերներ» տարեց և միջին հասակի մարդկանց վրա (ուղիղ հակասություն Պողոս առաքյալի՝ Եկեղեցում պաշտոնյաներ կարգելու մասին հրահանգներին, բայց ԿԽ-ի համար դա էական չէ, քանի որ «լիդերների» պակաս կա): Լսել եմ մի քանի տարեց մարդկանց, որոնք բողոքել են «լիդերների» (16-17 տարեկան տղա կամ աղջիկ) կոշտ և անզուսպ վերաբերմունքից:Ներկայումս  «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը հետևում է «Կյանքի Խոսք» աղանդի գործունեության:Փաստերը լիովին պատրաստելուց հետո՝շարժման ներկայացուցիչները հանդես կգան մամլո ասուլիսով:

Հարգանքներով` «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին