▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ` լռեք-չլռեք, մեկ է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ է որոշելու, թե ով՞ է ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱԿԻՑԸ

Հասարակությանը, արդեն ադապտացվել է, որ յուրաքանչյուրընտրություններից մի երկու ամիս առաջ, պետք է հանդես գաԳալուստ Սահակյանը և հայտարարի, թե իրենք ում ենհամարում հնարավոր մրցակից: Եվ հետաքրքիրն այն է, որհենց, ըստ այդ սցենարով էլ ընտրության օրը ձայները համապատասխանաբար բաշխվում են:Գալուստ Սահակյանը «անկախ իրենց» դարձել է ընտրական արդյունքների մի յուրահատուկ«մարգարե»: Օրինակ նրա տրամադրությունից է կախված 2013-ի նախագահական ընտրություններիժամանակ, ով է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը: Մենք էլ մեր հերթին քվեախցիկումսկսում ենք մտածել հետևյալ կերպ`-լավ կլիներ ձայնս տայի այս մի թեկնածուի օգտին: Սակայն միփոքր մտածելուց հիշում ենք Գալուստ Սահակյանի “մարգարեական կանխատեսումները” ևափսոսելով, որ մեր ձայնը չկորի տալիս ենք այդ ազգաբախտորոշ ձայները այն թեկնածուի օգտին, ում անունը հեռաստատեսությամբ տվել էր անձամբ ինքը `Գալուստ Սահակյանը: Չգիտես, թե, ինչու՞ հիշեցի, Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր ՀրանտԲագրատյանի արած հայտարարությունը , որը սիրով ներկայացնում եմ Ձեզ` «Ես չեմ ճանաչում միասնական թեկնածու, ժողովուրդը պետք է ընտրի ընդդիմության թեկնածուին, իսկ բոլոր կուսակցությունները, որոնք ուզում են՝ թող առաջադրվեն»: Նորից ու նորից կարդալով, այս տողերըինքս ինձ հարց էի տալիս, իսկ՞ Գալուստ Սահակյանը համաձայն է Ձեր մտքերի հետ Պ-ն Բագրատյան, չէ, որ նույնիսկ այդ դեպքում նա իր մեկ հայտարարությամբ կարող է արժեզրկելժողովրդի կողմից ընտրված միասնական թեկնածուի վարկանիշը: Ավարտելով ուզում եմ ասել, որ«Գալուստ Սահակյանը լավ կլինի կանխատեսումներ անի, թե ե՞րբ էբացահայտվելու ատկատչիկների անունները»:

ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ գրառումը`իր բլոգից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին