▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լափեք ձեր լափը ու զխտկվեք, բայց իմացեք նաև, որ ձեր լռությունը մի օր ձեր գլխին է գալու...

«Այսօր 10-րդ օրն է, Շանթը հացադուլի մեջ է, իսկ Հայաստանում տոնական օրեր են... Տենաս ինչի՞ վրա են էդքան ուրախանում... Թշնամին իրա կացինն ու յաթաղանը գործի է դրել, իսկ հայ ժողովուրդը՝ բացի մի փոքր զանգվածից, արժանապատիվ քաղաքացիների՝ մնացածը կեր ու խումի մեջ են... իրար կենացներ են ասում, բարի մաղթանքներ ասում, պաչ պռոշտի իրար անում, իսկ նույն ժամանակ բանտերում խոշտանգվում ու հալածում են, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ, ովքեր դուրս էին եկել փողոց պաշտպանելու նաև այդ կենաց խմողների երեխաների և իրենց ազատությունն ու արժանապատվությունը... հալածում են նրանց կանանց, երեխաներին և այն քաղաքացիներին, ովքեր չեն նախըտրել ուրել խմելը, ճոխ կենացներն ու պաչ պռոշտիները, այլ դուրս են եկել փողոց արժանապատիվ քաղաքացիներին վայել ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող, Շանթի ու մնացած ԲՈԼՈՐ քաղբանտարկյալների:

Լափեք ձեր լափը ու զխտկվեք, բայց իմացեք նաև, որ ձեր լուռությունը մի օր ձեր գլխին է գալու, քանի որ դրանով դուք հանցագործների դաշնակից եք դառնում, շարունակելով հնազանդվել ու կատարել նրանց կամքը: Ձեր երեխաները ձեզ չեն ներելու, շատերտ պատժվելու եք հեց ձեր զավակների ձեռքով, քանի որ դուք ձեր անձնական գոյը քարշ տալու համար և հաճույքների, վտանգում եք նրանց կյանքն ու ապագան: Կյանքը հավերժ չէ և արդարությունը միշտ գտնում է իր հանգրվանը և ԲՈԼՈՐ հանցագործները վաղ թե ուշ պատժվում են, նաև պատժվում են այն մարդիկ, ովքեր փակել են իրենց աչկերը և անտեսել իրենց համաքաղաքացիների դեմ կատարվող հանցագործությունները, ում լուռ հազանդությամբ մինչ օրս շարունակվում են, խոշտանգումներն ու հալածանքները...

Հասկացեք մի բան, որ եթե հիմա չպատռեք ձեր դիմակները ու շարունակեք հնազադվել, Ձեր վերջը շատ դաժան է լինելու` ուր էլ փախչեք, կաշի թե անուն կփոխեք...

ՍԹԱՓՎԵՔ ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԻ ու ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ՓՈՂՈՑ և ՁԵՐ ՁԱՅՆԸ ՀՆՉԵՑՐԵՔ...

ԱԶԱՏԵՔ ՇԱՆԹԻՆ ՈՒ ՏՂԵՔԻՆ ՈՒ ԿԱՆԳՆԵՔ ՆՐԱՆՑ ԿՈՂՔԻՆ ՀԱՆՈՒՆ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ և ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ»:

 

Գրառումը` Նարեկ Սան ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին