▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Երևանում. նաիրիտցիները փակել են ճանապարհը

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները ի նշան բողոքի այսօր՝ նոյեմբերի 3-ին, փակել էին գործարան տանող Բագրատունյաց փողոցը։ Նրանք պահանջում են վերագործարկել գործարանը եւ վճարել պարտքերը։

Նաիրիտցիները նշում էին, որ փակելու են ճանապարհը, եթե իրենց հարցերին չպատասխանեն։ Տարածք նաեւ ոստիկանական ուժեր էին բերվել։

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկինում տարիներ շարունակ պահանջում էին  իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը, արել են բազմաթիվ բողոքի ակցիաներ կառավարության շենքի, նախագաահական նստավայրի դիմաց:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին