|
Հանրապետության հրապարակում իրավիճակը կրկին լարվեց, երբ երիտասարդներից մի քանիսը քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով ու ծեծելով բերման էին ենթարկում ցուցարարներին:
Թարմացված․ Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ցույցի ժամանակ վնասվածքներ ստացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վիրահատվել է։ Այս մասին Aravot.am-ին հայտնել է պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը: «Հայրիկի հետ շատ լուրջ բան չկա՝ քթի կոտրվածք է, միջնապատն էլ թեք էր, դրա համար վիրահատական միջամտության կարիք առաջացավ, վիրահատության ժամանակ կռճիկից ոսկոր են վերցրել միջնապատի ոսկորի տեղը լրացնելու համար, վիրահատությունը նորմալ է անցել: Հիմա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է՝ զուտ վարակներից խուսափելու նպատակով»,- հայտնել է պատգամավորի որդին: Տարոն Մանուկյանի խոսքով, վաղն արդեն Գեղամ Մանուկյանին կտեղափոխեն հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ մի քանի տասնյակ մարդ է վնասվել։ Տուժած քաղաքացիների թվում էր նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
|
Լարված իրավիճակ Հրապարակում. կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


