▲ Դեպի վեր

Շաբաթ, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ կառավարության դիմաց. հավաքվել են անհետ կորածների հարազատները

Լարված իրավիճակ՝ կառավարության դիմաց. հավաքվել են անհետ կորածների հարազատները

Նրանք ՀՀ Կառավարությունից պահանջում են հետ չվերցնել ընդդեմ Ադրբեջանի միջազգային դատարաններում ներկայացված փոխադարձ հայցերը։

***

Կառավարության շենքի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում՝ ընդդեմ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչման: Ծնողները մտահոգ են, որ եթե հայցերը հետ կանչեն, իրենց երեխաների ճակատագիրը այդպես էլ կմնա չպարզված:

«Մենք ուզում ենք, որ միջազգային ատյաններից հայցերը հետ չկանչեն: Իրենք պետք է պայման դնեն՝ հարցերը լուծեն, անհայտների ճակատագրերը պարզեն, նոր ստորագրեն խաղաղության պայմանագիրը: Հիմա որ ստորագրում են, հայցերը հետ են կանչում, էլ ո՞վ է զբաղվելու մեր հարցերով: Եվրոդատարանի միջնորդություն էլ ունեմ, ապացուցված է, որ իմ տղային 44-օրյա պատերզամի ժամանակ գերի են տարել, բայց իր ճակատագիրը պարզ չի»,- ասել է անհետ կորածի հայրը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին