▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ ԿԲ-ի դիմաց. բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Այսօր` մայիսի 12-ին, մի խումբ անձինք բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց՝ պահանջելով, որ լիցենզիայից զրկեն վարկային կազմակերպություններին։

/filemanager/uploads/2020/05/week-2/Kentronakan_bank.jpg

Ակցիայի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց ոստիկանների և հավաքվածների միջև, ինչի արդյունքում ոստիկանները ճեղքելով քաղաքացիների կողմից կազմած պատնեշը, ակցիայի մասնակիցներին հեռացրին Կենտրոնական բանկի մուտքի մոտից: Կան բերման ենթարկվածներ։

«Հարգելի՛ պատգամավորներ, նստած իրար եք ուտում, գնացե՛ք հարց լուծեք: Զինվորականները վարկի տակ ճռռում են: Ձեր անձնական խնդրից էն կողմ բան չեք տեսնում»,- միջադեպից հետո ասաց ցուցարարներից մեկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին