▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Թալինի Արագածավան գյուղում․ թուրքերը գերի են վերցրել սահմանը հատած հովիվներին, ապա բաց թողել

Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին, տեղեկացնում է 168.am-ը:

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` բնակիչներին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ըստ բնակիչներից մեկի՝ հովիվները պատահաբար հատել են սահմանը, ինչի արդյունքում թուրքերի հետ իրավիճակը լարվել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին