▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 01.05.2025 lang.iso lang.iso lang.iso

«Լավ չեք աշխատում, ձեր աշխատանքի լոգիկան չեմ հասկանում»… Օգտատերերը դժգոհում են Ucom-ից

ՍթարՆյուզ-ը գրում է․ «Վերջին շրջանում հասարակության տարբեր զանգվածներ հաճախ են բողոքում հայաստանյան մի շարք կապի  միջոցներից: Հայ հայտնիներից շատերը ևս խոսել են այս ընթացքում,մեղմ ասած, ոչ այնքան որակյալ ու արագ կապի միջոցների մասին: Այդ մասին գրել էինք ավելի վաղ:

Մենք  առաջին անգամ չէ, որ ներկայացնում են հանրության բողոքը՝ուղղված հայաստանյան կապի միջոցներից մեկի`Ucom-ի դեմ:

Հերթական անգամ մեր աչքից չի վրիպել տվյալ կապի վերաբերյալ բողոքները, որոնք հնչեցվում են ոչ միայն ֆեյսբուքի անձնական էջերում, այլ հենց UCom-ի հրապարակումների ներքո:

«Ստիպված վճարում եմ, քանի որ պայմանագրով եմ աշխատում», «Լավ չեք աշխատում»… Նմանօրինակ մեկնաբանությունների հաճախ կարելի է հանդիպել այստեղ:

Օգտատերերից մեկն էլ հետևյալն է գրել.

«Ուզում եմ հասկանամ ձեր աշխատանքի լոգիկան,ընդհանրապես բարձր արագությունները օգտագործում են բազմամարդ քաղաքներում,մեգապոլիսներում։Ձեր մոտ հակառակն ա,դուք 5G էք միացնում էնտեղ,որտեղ որ մարդիք սկի նորմալ 4G չէին տեսել ու օգտագործել,իսկ Երևանում մինչև հիմա(արդեն 8 տարի խոսք եք տվել) Volte ծառայություն չունեք….իրոք,լավ չեք աշխատում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին