hraparak.am-ը գրում է. Շուրջ 96 մեդալների արժանացած ու 100-ից ավելի մրցումների մասնակցած կարատեիստ Կամո Ունանյանի տուն՝ ուտուշ- խմուշի գծով հանրահայտ Սուրենն էր գնացել: Ու ես դա պատահական իմացա, միանալով Հ2-ին:
Կամոն 1999 թ-ին, Հայաստանի դրոշի ներքո մասնակցեց Հունգարիայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ էլ չեմպիոնի կոչումը նվաճեց: Համեստ ու հոգևոր արժեքներ գնահատող տղա է երևում մեր չեմպիոնը:
-Հայաստանում մեկը մի բանի հասնում է, իսկույն «պախոդկան է փոխում», իրեն դնելու ձևն է փոխում, խոսակցությունը,- -Որ Հայաստան եկա, սկզբում շատ դժվար էր,- խոստովանում էր նա:
Հա՜, դե այստեղ ով մի քայլ է անում, արդեն հերոս է, չեմպիոն է, աստղ է ու իրենն է պարտադրում: Իսկ Կամոն վախենում էր, որ «Հայաստանում տրուպ թողնի»: Մի երկու անգամ ներողություն խնդրեց անկեղծանալու համար:
Վերջը հերթը հասավ մեդալների մասին առանձին- առանձին հպարտությամբ խոսելուն: Մեդալներ, աշխարհի առաջնությունների մեդալներ, որոնք ցույց է տալիս Սուրենին ու ասում, թե որը ինչ առաջնությունում ստացել: Սուրենը վառվող աչքերով նայում էր ոսկեգույն մեդալներին ու երևի մտքում ուրիշ, սպառողական հարց էր պտտվում: Չուշացավ հարցը.
-Սա ոսկի ա՞,- հարցրեց մի մեդալի մասին:
-Ոչ, օլիմպիական խաղերում ոսկի չեն տալիս:
Ու հենց այստեղ էլ հաղորդավար ասեմ, ծրագրի հեղինակ ասեմ, թե ուտուշ- խմուշի գծով թամադա Սուրենը հիասթափվեց, որն արտահայտվեց ողջ դեմքի վրա.
-Ափսո՜ս, ափսո՜ս…
… Լավ է, որ հանրահայտ կարատեիստը Հ2-ի Սուրենին «տրուպ չսարքեց»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում