▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ գիտեմ իր «արկածները» օտար ամայի ճամփեքին․ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Աշոտյանին ու մյուսներին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գել է․ 

Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկդ ասեք, որ ինքը էն տղեն չի, ում ես իրենց խուժանի դեմ պետք է օգնության կանչեի: Տեսել եմ համ իր թիմակիցների վերաբերմունքը ԱԺ դահլիճում, երբ իրեն «քքքննադատում» էին, մեղմ ասած, համ լավ գիտեմ իր «արկածները» օտար ամայի ճամփեքին: Այդ տղայի հետ այնքան չեն շփվել, որ, երբ զանգում հարցնում են թե կարող է իմանալ, թե ով է հարձակում կազմակերպել , մտածում է, թե ինքը հարց լուծող ա, ես էլ «աբռաշատ եմ» լինում ))


Հա, Միհրան Հակոբյան էլ է արդեն որերորդ անգամ արձագանքում: Միհրան ջան, նախ whatssApp է և ոչ թե sup, և, ընկեր ջան, էդ ձեր մոտ է հրահանգով բան գրվում, ասվում, երբ մարդիկ գաղափարակից են` դրա կարիքը չկա: Բայց դե դուք դա չեք հասկանա: Քոնը «գեներալը» պետք է ասի, չէ՞, whatssApp-ով, քանզի երկրում չէ և դժվար էլ մոտ ժամանակներս գա)))
Հաա մեկ էլ Արտակն էր գրել Զաքարյան, ու վերջում, որ իր խոսքը ծաղկացնի «մարիխուանա» բառն, Արտակ ջան, շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել, կոկային: Արտակ ջան մեծ քաղաքական տեքստերը քոնը չեն: Թող դա Աշոտյաններին, նրանք արդեն կորցնելու բան չունեն:

Իսկ ընդհանուր ուզում եմ ևս մեկ անգամ ֆիքսենք, որ ձեր և ձեր վախկոտ ղեկավարի ժամանակն անցել է: Իզուր մի տվայտվեք, փողա` աշխատում եք , աշխատեք: Շատ բան տեսա հեղափոխության հաջորդած օրերին, օրինակ` թե ոնց էին իրենց պահում կարկառուն դեմքեր և անձամբ ինձ ասում բաներ Սերժի հասցեին, որ իմ մոտ նույնիսկ խղճի խայթ էր առաջացնում:
Երևի Սերժ Սարգսյանն էլ այդ ամենը գիտի ու դրա համար հեղափոխությունից այսկողմ իր գործողություններով , միտումնավոր կամ ենթագիտակցաբար հենց իր ձեռքով ջնջում է իրեն`ՀՀԿ-ի հետ միասին:

Իսկ հիմա կարող եք հերթով արձագանքել, սկսած ՀՀԿ-ի սիգարետ բերողների հուժկու պատասխաններով Ալեն Սիմոնյանին, վերջացրած ձեր դեբիլ ու պրիմիտիվ ֆեյքերով: Թող քոչարյանական ֆեյքերն էլ լայքեն, տարածեն: Կարևորը բոլորդ մի տեղ հավաքվեք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին