▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ կլինի՝ վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։

Այս գրառմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսից մահացած կնոջ մարմնի կորչելու դեպքին եւ դիմել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին.

«Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած 82-ամյա գյումրեցի Սոնիկ Կարապետյանի դին կորել էր դիահերձարան տեղափոխելու գործընթացի ժամանակ: Այս դեպքին ֆեյսբուքյան գրառմամաբ անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին