Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ղազանչեցոցի գմբեթները մեծ պատկերում փոքրիկ և վերականգնելի դրվագ են: Վանքը կաղավաղեն, բայց կպահեն: Շատ է հայտնի բուլդոզելու համար:
Դուք մտածեք մնացած այն ամենի մասին, ինչից ոչ մի հետք անգամ չի մնալու Մեծ Արցախում: Անպայմանորեն անհետ ջնջվելու է հազարամյակների մեր պատմությունն ու հետքը, մեր նախնիների թողած գանձերն ու գերեզմանները: Յուրացնելուց հետո մեր հայրենիքը վերջնականապես է յուրացվելու: Չի մնալու քարը քարին: Չի մնալու հայի և ոչ մի հետք Արցախում:
Եվ այդ ամենից կարելի էր խուսափել` եթե դավաճանին շուտ հեռացնեինք: Եվ այդ ամենը կարելի էր դեռևս կասեցնել, եթե այսքան ամիսներ անց` ղեկին դեռ դավաճաններ չլինեին:
Այսօր Լավրովը ժամանում է Երևան: Ժամանում է` Սյունիքի միջանցքի հանձնումն ապահովելու համար: Ժամանում է` Հայաստանի վերջին դարպասը նույնպես թշնամուն նվիրելու համար:
Մենք արժանի ենք այս ամենին: Արժանի ենք, որովհետև դահճին փրկիչ ենք հռչակել, դավաճանին` առաջնորդ: Ու այսպես գնալով` մնացածն էլ կնվիրենք, մնացածն էլ կկորցնենք, մնացածն էլ կանէացնենք:
Ու ոչինչ չենք փոխում: Ու ոչինչ չենք անում: Ու ոչինչ չենք հասկանում...»։