Այս ռազմական գործողությունները լայնածավալ պատերազմի չեն վերածվի։
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, որն օրերս հայտարարել էր, թե Երասխից հետո լարվածության նոր օջախ ևս կլինի։
Հարցին, թե նա Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածի մասի՞ն է ակնարկում, որտեղ գիշերվանից սկսած՝ ակտիվ փոխհրաձգություն է, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ոչ միայն»։