▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մութաֆյան. Հերթական ազգադավ ու անբարո առաջարկությունը

Հերթական ազգադավ ու անբարո առաջարկությունը
Հայկական օդային տրանսպորտի գլխավոր հանգրվանին տեր կանգնած Էնրիկո Էռնեկյանը կամենում է քանդել Զվարթնոց օդանավակայանի շենքը: Հայաստանում իր միլիոնները մեր հաշվին ավելացրած այս կոսմոպոլիտին քիմքին անհարիր է թվացել մեր կարևորագույն կառույցներից մեկը, որը մի ողջ ժամանակաշրջանի խորհրդանիշն է: Զվարթնոցը ոչ միայն ազգային մոդեռնիզմի լավագույն դրսևորումներից մեկն է, այլև հիմնավորեց մի մեծ ու հզոր շարժում մեր ճարտարապետության մեջ: Եթե Էռնեկյանին դուր չի գալիս այդ կառույցն ու չի կարողանում օգտագործել, ապա ՀՀ իշխանությունները պիտի մտածեն այն մասին, որ դա կարող է զբոսաշրջային որոշակի հետաքրքրություն ներկայացնել, դառնալ հյուրանոց, սրճարանների ցանց... Հուսով ենք, որ Մինասի որմնանկարներից մեկին մինչև օրս չբացահայտված ,,առեղծվածով,, տեր դարձած մարդուն կհասկացնեն, որ Հայաստանւ Բուրկինա Ֆասոն չէ, սա պատմություն ու քաղաքաշինական շերտեր ունեցող երկիր է: Իսկ եթե մեր իշխանությունները հերթական ազգադավ քայլին գնան ու թույլ տան քանդել օդանավակայանի շենքը, ապա, կարծում եմ, պիտի լինի համապատասխան հակահարվածը...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի  գրառումը

 Ֆեյսբուք

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին