▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մութաֆյան. Ներսիկ Նազարյանի կլանը շարքից հանվում է...

Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի պաշտոնանկությունը լուրջ ենթաշերտեր ունի... Կարծես 1980-ականների վերջերին պայթած ,,ուզբեկական գործի,, սցենարն է կրկնվում Հայաստանում: Բաբակեխյանը Ներսիկ Նազարյանի հարազատներից է ու մտերիմներից, Լևոն Երանոսյանն էլ Նազարյանի հետ ջերմագին հարաբերությունների մեջ էր, ուրեմն, իսկապես Հայաստանում մի մեծ ֆինանսական բուրգ է պայթել, որի մասին չեն ուզում բարձրաձայնել... Այս պաշտոնանկությունները կապ չունեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինչպես ներկայացվում էր: Մեր երկրում մի նոր իրավիճակ է ձևավորվել, երբ իշխանության ներսում առկա մի շարք խնդիրներ, մասնավորաբար ազդեցությունների դաշտերի ու կոռուպցիոն կուտակումների հարցերն արդեն սպառնում են իշխանություններին: Հետևաբար, հիմա շարքից հանվում է Ներսիկ Նազարյանի կլանը, որը, ինչպես պետք է ենթադրել, սկսել էր նոր տարածքներ գրավել: Չի բացառվում, որ այս մարդկանց թիկունքում լինեն նաև պարտակված որոշ հանցագործությունների կոծկումներ... Մի խոսքով, իշխանական ,,կոյուղագծերը,, հավանաբար ,,ինքնամաքրումի,, են գնում... Տեսնենք, թե ումն է հերթը...


Թատերագետ Լևոն Մութաֆյանի  գրառումը

 Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին