Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստ: Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը, և կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել:
Խորհրդի անդամներին հերթական անգամ տեղեկացրել են, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս որևէ որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցի վերաբերյալ, և քանի դեռ նման որոշում չկա, հանրահավաքի հարցը մնում է անորոշ: «168 ժամ»-ի տեղեկություններով, նախօրեին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակ, սակայն նա ևս իր առաջիկա պլանների մասին չի խոսել: