Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ինչպես գիտենք վաղը` հուվարի 20-ին, տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որին ներկա կլինեն մի շարք անհայտ և անիմաստ կառույցներ:
Ըստ ԲՀԿ-ի` սա հերթական կոնսոլիդացիոն ալիքն է, որը նախաձեռնումէ ԲՀԿ նախագահը: Նրանք մոռանում են, որ ժամանակին խոսում էին Եռյակի անունից և ասում, որ իրենք լիդերի դեր չեն ստանձնել և ամեն ինչ արվում է փոխհամաձայնությամբ: Այնինչ այս խորհրդաժողովին «Ժառանգությունը» մասնակցելու է մասնակի ու լինելու են ընդամենը ներկայացուցիչներ,իսկ Րաֆֆի Հովհանիսյանը ամենայն հավանականությամբ չի մասնակցի: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, նրանք դեռևս դեկտեմբերի 25-ին հայտարարել էին, որ Եռյակի ձևաչափերում են համագործակցում ԲՀԿ-ի հետ և կոնկրետ այս նախաձեռնության շրջանակներում մասնակցություն չեն ունենալու:
Եվ իրոք... ի՞նչը պետք է ստիպի ՀՀ առաջին նախագահին մասնակցելու ինչ-որ մի խորհրդաժողովի, որին հրավիրված են քաղաքական կշիռ չունեցող բազմաթիվ ուժեր: