▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին

Հայ ազգային կոնգրեսում այսօր տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը. ներկայացվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության առաջիկա նստաշրջանի գործունեության ծրագիրը, և դրա շուրջ տեղի է ունեցել քննարկում:

«Քննարկվել է նաև կուսակցության հանձնաժողովների և տարածքային կառույցների ձևավորման ընթացքը, այնուհետև տեղի ունեցավ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկում, ստեղծված իրավիճակը ներկայացրեց կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,-galatv.am-ի հետ զրույցում ասել է   Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և հավելել, որ ելույթն ամբողջությամբ շուտով վիդեոտարբերակով կներկայացնեն:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին