▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետն այլընտրանք չունի

Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարի հակասականությունը շարունակում է ինձ ապշեցնել: Մի կողմից, նա մսխում է առաջին նախագահի ինստիտուտի քաղաքական, հասարակական ռեսուրսը՝ դառնալով օլիգարխի խոսնակ, մյուս կողմից՝ դրսևորում է պետական գործչի բացառիկ խոհեմություն, իմաստնություն՝ հեղինակելով այսօրվա բաց նամակը Սերժ Սարգսյանին: Մի կողմից, նա դառնում է անհանդուրժողականության դրոշակակիր՝ իջնելով մանր ինտրիգների դաշտ, մյուս կողմից՝ ազգային կոնսոլիդացիայի յուրօրինակ բանաձև է առաջարկում գործիչների մասնակցությամբ, որոնց հետ ունի, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ: Շատ լավ ճանաչելով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ պնդում եմ նաև, որ նրա նամակի հրապարակման ժամկետը բնավ պատահականություն չէր: Նա մի կողմից փորձում է սրբագրել այսօրվա քաղաքական օրակարգը, մյուս կողմից՝ գոնե քաղաքական քայլի մակարդակում մասամբ սահմանազտվում Գագիկ Ծառուկյանի շարժումից ու երկխոսության մեսիջ հասցեագրում Սերժ Սարգսյանին: Տեր-Պետրոսյանն, ըստ ամենայնի, կանխատեսում է Ծառուկյանի շարժման ֆիասկոն ու իշխանության դաշնակցականացման վտանգը(իշխանության ավտորիտարիզմը, որպես կանոն, լեգիտիմացնում է նրա հակումը դեպի ազգայնական գաղափարները): Վերանալով քաղաքական կոնյուկտուրայից՝ միարժեքորեն համերաշխվում եմ Ցեղասպանության վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետի հետ՝ դա համարելով այլընտրանք չունեցողը հայ իրականության մեջ:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին