▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյան.«Միանայի՝ ի՞նչ անեի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞»

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում անդրադարձել է ներքաղաքական իրադարձություններին: 

Ելույթի մի մասը նվիրելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը` Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ չի ցանկանում վերջինիս մասին բացասական արտահայտվել և որևէ հեգնական բան չի կարելի ասել «բարիկադների վրա կանգնած մարդուն»:

«Բայց երբ ասում են` «ինչո՞ւ չեք միանում շարժմանը», ասում եմ. մենք միակ ուժն ենք, որ միանշանակ ընդունել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը` սա մեծագույն աջակցություն էր: Երկրորդը` մեր ակտիվիստների մեծ մասը միշտ եղել է հրապարակում, հրապարակի կեսը եղել են Կոնգրեսի համակիրներ: Երրորդը, ասում են` ինչո՞ւ Կոնգրեսի ղեկավարությունը չմիացավ. այստեղ մի մոդայիկ արտահայտություն է Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրել` միանայի, որ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի` Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Իմացեք, որ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»,- Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը մեջբերում է azatutyun.am-ը:

Ընդդիմադիր դաշինքի առաջնորդը վստահեցրել է, որ իրենք պատրաստ էին «Ժառանգության» ևւ մյուս ուժերի հետ միասնական ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին` անկախ նրանից, թե ով կգլխավորեր այդ ցուցակը: Չուզեցին, ՀՅ Դաշնակցությունը մի ուրիշ ֆորմատ առաջարկեց, չեղավ, հիմա ո՞վ է մեղավոր»,- հավելել է նա:

Տեսանյութը` Panorama.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին