Արդեն տեղեկացրել էինք, որ օրերս «Նոր Ալիք» մրցույթի շրջանակներում Վալերի Լեոնտևի անվան շուրջ մեծ սկանդալ էր առաջացել` կարմիր գորգի վրայով առանց ներքնազգեստի քայլելու հետ կապված: Այսօր Լեոնտևը լրագրողների հետ զրույցում վերջապես մեկնաբանել է առանց ներքնազգեստի հանդես գալու աղմկահարույց պատմությունը:
«Այս մի քանի օրերի ընթացքում ԶԼՄ-երում հանդիպել եմ իմ մասին գրված տարբեր հոդվածների: Ցանկանում եմ ասել, որ իմ հագուստները բոլորն էլ բավական կիպ են ինձ վրա: Միշտ եղել է լրագրողների այնպիսի մի հատված, որը որ անտարբեր չի եղել իմ մարմնի կառուցվածքին և մինչ այսօր էլ նրանց մոտ ոչինիչ չի փոխվել»,- ասել է Վալերի Լեոնտևը` նշելով, որ արդեն 15 տարի է, ինչ նրա հագուստների դիզայնով է զբաղվում հայնտի մոդելավորող Տատյանա Կուդրյավցևան և որ նա գրեթե կապ չունի այդ ամենի հետ: