Երեկ «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի մասնակիցներն երգել են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։ Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգել է «Հայաստան» երգը՝ նվիրելով այն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նշենք, որ դահլիճում շատերը, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը նրանց ծափահարել են հոտընկայս:
Ելույթից հետո Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այնքան շատ են էմոցիաներս, որ խոսքեր չունեմ միայն կասեմ շնորհակալություն իմ այս մեծ թիմին՝ ովքեր ֆիզիկապես կողքիս են և հայրեnակիցներիս՝ ովքեր հեռուստացույցից այն կողմ սատարում են ինձ... Շնորհակալ եմ...»: