Լեզգիներ, ավարներ և թալիշներ. կովկասյան այս ազգությունները կարող են լուրջ գլխացավանք դառնալ ադրբեջանցիների համար: Նրանք ազգային փոքրամասնություններ են Ադրբեջանում եւ ճնշվում են ազերիների կողմից, ենթարկվում հալածանքների, արհամարհանքի, չորրորդ սորտի մարդ են համարվում պետության մեջ, մի խոսքով՝ ստրկական վիճակում են ապրում իրենց հայրենիքում...
Այս ազգությունները ադրբեջանցիներին երբեւէ չեն համարել իրենց բարեկամ, մեկդարյա թշնամանք կա նրանց միջեւ, ժամանակ առ ժամանակ պայքարել են իրենց իրավունքների համար, եւ էլի կպայքարեն, եթե ինչ-որ կայծ լինի...
Լեզգիները, ավարները և թալիշները մեր բնական դաշնակիցները կարող են լինել ընդհանուր թշնամու դեմ պայքարում. Ադրբեջանը ներսից քայքայվելու եւ պառակտվելու բոլոր նախադրյալներն ունի...