«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը այսօր հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով բացատրություններ տալու: ՀՔԾ-ում ինչպես հայտնի է այս միջադեպով նյութեր են նախապատրաստվում:

Լուրը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատել է Սարգիս Ալեքսանյանը: Ըստ տեսանյութի՝ նշված երկու պատգամավորները խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ակտիվ մասնակիցներից էին, որոնք հետ են քաշում Էդմոն Մարուքյանի վրա թիկունքից հարձակված եւ գլխից բռնած իմքայլական Վահե Ղալումյանին, իսկ վերջինիս գետնին տապալվելուց հետո նրան ըստ տեսանյութի՝ ոտքով փորձում են հարվածել:
Սակայն Սարգիս Ալեքսանյանը փոխանցել է, որ իրենք ոչ թե հարվածել են, այլ ընդամենը թույլ չեն տվել «հետագա զարգացումներ»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝


