▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լիդիանը» տեղեկացնում է, որ ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շարունակվում է

 «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը  տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։

Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համարերկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։



Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019թհոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում։

«Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը  ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռևս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ Ընկերությունը չի կարողացել ներգրավել  Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում», - ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ձեռնարկել անհապաղ միջոցներ Ամուլսարի ծրագրի շուրջ տևական ապօրինությանը վերջ դնելու համար։ Օրինականության վերականգնումը բխում է հազարավոր հայաստանցիների, այդ թվում՝ շրջակա համայնքների բնակիչների, ընկերության աշխատակիցների, կապալառուների և մատակարարների, ինչպես նաև Հայաստանում բարեխղճորեն ներդրում կատարած հազարավոր ներդրողների  շահերից, ովքեր ներդրում են արել Հայաստանում այն հավատով, որ իրենց օրինական իրավունքները կպաշտպանվեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին