Հայաստանում երկրպագուների ամենամեծ բանակն ունեցող երգչուհիների՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Սիրուշոյի երկրպագուները վերջերս մասնակցել են հարցման, որի արդյունքում մոտ 10.000 երկրպագու ցանկացել է, որպեսզի իրենց սիրելի երգչուհիները միասին հանդես գան դուետով:
Նրանք նշել են, որ երգչուհիների համագործակցությունն իրենց համար շատ սպասված է: Երկրպագուները հույս են հայտնել, որ մոտ ապագայում իրենց ցանկությունը երգչուհիները կկատարեն:
Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոստովանեց, որ առաջին անգամ է լսում այս ամենի մասին.
«Անկեղծ ասած առաջին անգամ Ձեզանից եմ լսում այդ մասին: Չեմ կարող ասել՝ համագործակցություն կլինի, թե՝ոչ»,- զրուցում նշեց Սիրուշոյի մենեջերը: