▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանն` իրենց աղանդավոր լինելու մասին

 MediaMall.am-ը, հիշեցնելով,որ օրեր առաջ  մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ երիտասարդական լիգայի ներկայացուցիչները հայտարարությամբ էին հանդես եկել` ասելով,որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու նրա ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը, Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն ու նշելով, որ լուրն անմիջապես տարածվեց հայկական լրատվամիջոցներում և համացանցում քննարկումների առիթ հանդիսացավ, գրում է, որ կայքի հետ զրույցում Վահրամ Պետրոսյանը,ով նաև Լիլիթի պրոդյուսերն է, հերքել է իրենց կապը որևէ աղանդավորական կառույցի հետ:

 «Այդ կազմակերպությունը զբաղվում է իրենց PR-ով, ես նմանատիպ հրապարակումների՝ այլ հայտնի անձանց վերաբերյալ, կրկին հանդիպել եմ համացանցում: Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը, անհեթեթություններ տարածելով, սեփական վարկանիշի խնդիր է լուծում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, հաճախում ենք Հայ առաքելական եկեղեցի, որևէ ավանդավորական կազմակերպության չենք հարում»,- հայտարարել է Վահրամ  Պետրոսյանը:

 Առավել մանրամասն՝այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին