▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Մակունցն այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին

 

«Իշխանության առանձին ներկայացուցիչներ մասնակցել են հոգեհանգստի արարողությանը: Իսկ այն անձինք, այդ թվում նաև վարչապետը, ովքեր չեն մասնակցել հրաժեշտի արարողությանը, շահարկման առարկա չպետք է դառնա»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը, որ վարչապետը ցավակցել է միայն այն բանից հետո, երբ իրեն դիմել են՝ դա անելով ամենավերջինը, Մակունցն ասել է, որ ժամանակագրությանը չի հետևել. «Չեմ կարծում, թե դա էական է, փաստն այն է, որ վարչապետը ցավակցական խոսք հղել է»:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին