▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթի` ԱՄՆ-ի տեսահոլովակը, Կարեն-Սևակի «Իրական»-ը և Սարգիսի հայտարարած Cover մրցույթը…

Արդեն մայիսի 3-ին , լիլիթհովհաննիսյանական ժամին, տեղի կունենա Լիլիթ Հովհաննիսյան երգչուհու հերթական տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին ոչ վաղ անցյալում մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ և նկարահանել էր տեսահոլովակը, վերջինս այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում: Մի խոսքով, սպասենք հերթական հիթային ստեղծագործությանը, որը կլինի նոր բում հայկական շոուբիզնեսյան իրականության մեջ: Երգչուհու երկրպագուները մարտական են տրամադրված:

Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը, «Կարեն-Սևակ» պրոդուսերական թիմի հիմնադիրները, շատ շուտով կներկայացնեն «Իրական»-ը:  Վերջիններիս ավանդը բավականին մեծ է հայկական էստրադայի զարգացման մեջ: Կարենն ու Սևակը ներկայումս հանդիսանում են երգիչ Վաչե Ամարյանի պրոդուսերները:

Սարգիս Եղիազարյանին արդեն գիտենք իր Cover-ներով, վերջինս ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանի երգացանկից  «ես եմ հորինել»  և «քեզ մի օր թողեցի»  երգերի իր տարբերակը: Այսօր երգիչը հայտարարել է մրցույթ: Տեղի է ունեցել նախնական քվեարկություն, որի արդյունքում ընտրվել են յոթ երգեր ՝ Էրիկ- իմ կարոտն է, Վահրամ Պետրոսյան- դու սիրում ես ինձ, Արամե- առավոտ, Հռիփսիմե Հակոբյան- խոստովանություն, Էլվինա Մակարյան- մայրամութ, Ռազմիկ Ամյան- բելլա սինյորինա,  Սիրուշո – հեռանում եմ: Այսպիսով, եթե դուք ուզում եք տեսնել այս երգերից որևէ մեկը Սարգիս Եղիազարյանի կատարմամբ, ապա սեղմեք հետևյալ հղումը և կատարեք Ձեր կարևոր ընտրությունը մինչև մայիսի 23-ը:

 

Հեղինակ` Դավիթ Պոլոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին