▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խումբը գործում է.Էդուարդ Շարմազանով

Այս տարի Լիտվայի Հանրապետության խորհրդարանում`Սելմասում, հռչակագիր էր ընդունվել, է Լիտվայի և Լեռնային ղարաբաղի  բարեկամության խումբ ստեղծելու մասին:

Վերոնշյալ իրադարձությունից որոշ ժամանակ անց, Ադրբեջանի արտգործնախարարությունը ամեն կերպ փորձել է լիտվացի պատգամավորների նկատմամբ ճնշումներ իրականացնել, որի նպատակը Բարեկամության խմբի լուծարումն էր: Չնայած այն հանգամանքին, որ այդ խմբի մեջ մտնող 12 խորհրդարանակններից 2-ը տարբեր պատճառներով դուրս են եկել Բարեկամության խմբից, սակայն խումը շարունակում է գործել:

Ադրբեջանական  զլմ-ներն էլ  խմբի գործունեության վերաբերյալ տարաբնույթ լուրեր են տարածում ` մասնավորապես նշելով, թե իբր Բարեկամական խմբի անդամների ճնշող մեծամասնությունն արդեն  լքել է խումբը:

Թեմայի շուրջ մեկնաբանություններ է տվել Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանն այն լուրերը, թե Լիտվա-Արցախ բարեկամական խմբի անդամները լքել են խումբը, ինչի արդյունքում խումբը փաստացի լուծարվել է, Է. Շարմազանովը նշել է. «Նման բան չկա, ադրբեջանցիները հերթական անգամ ապատեղեկատվություն են տարածել: Ղարաբաղի բարեկամության խմբում ընդգրկված են 10 խորհրդարանականներ,  խմբի ղեկավարը Դալիա Կուդիտեն է (Dalia Kuoditen), իսկ խմբի գործունեությունը ընթանում է բնականոն հունով»:

Նշենք, որ Լիտվայի խորհրդարանում ստեղծված բարեկամական խմբի ու նրա անդամների մասին տեղեկատվությունը զետեղված է նաև Լիտվայի խորհրդարանի պաշտոնական կայքում :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին