Լոռու մարզում կորած համարվող քաղաքացու դին է հայտնաբերվել:
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել:
Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 05:30-ին շարունակվելու են որոնողոփրկարարական աշխատանքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լոռու մարզում կորած համարվող քաղաքացու դին է հայտնաբերվել:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: