▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում «սուր աղիքային ինֆեկցիա» թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20 երեխա

Հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 22:30-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:40–ի սահմաններում «սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ:



Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Կաթնառատ գյուղի բնակիչներ, 2-ամյա Տիգրան Բ.-ն, 6-ամյա Նադեժդա Կ.-ն, 5-ամյա Մարիաննա Կ.-ն, 6-ամյա Վիկտորիա Կ.-ն, 5-ամյա Արինա Մ.-ն, 12-ամյա Ալիսա Ն.-ն, 9-ամյա Ռոբերտ Մ.-ն, 10-ամյա Գրետա Վ.-ն, 7-ամյա Էսթեր Վ.-ն, 7-ամյա Էլեն Վ.-ն, 11-ամյա Էլինա Պ.-ն, 3-ամյա Հրայր Մ.-ն, 4-ամյա Ալինա Ա.-ն, 18-ամյա Հենրիկ Ա.-ն, 14-ամյա Արմինե Հ.-ն, 5-ամյա Մարի Մ.-ն, 9-ամյա Միլենա Ա.-ն, 6-ամյա Էլեն Ա.-ն, 11-ամյա Էրիկ Մ.-ն և 10-ամյա Մարի Մ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք «սուր աղիքային ինֆեկցիա»-ն ստացել են հոկտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում՝ իրենց տների բակերում առկա ծորակներից ջուր խմելու հետևանքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին