Կարդացեք նաև՝ Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են գտել
Ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը:
Նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք:
Զինված անձը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակից և անկանոն կրակոցներ է արձակել
Ներսում բացի պահակից այլ աշխատակիցներ չկան:
Լրագրող Սյուզի Բադոյանի գրառումն այս առիթով․ «Մասիսի համայնքապետարանում այս պահին անադեկվատ վիճակում հայտնված լիմոնչիկներով տղամարդը, որ շենքը փորձում էր իր վերահսկողության տակ պահել արդեն մեկ ժամ, պարզվում է նախկին ավագանու անդամներից է` Լոշտ Էդոն: Թող ինձ ներվի մականունով գրելու համար, բայց 43-44-ամյա տղամարդու ազգանունն անգամ նախկին կոլեգաները չհիշեցին: Ոստիկաններով շրջափակված է շենքը, ու առայժմ իրավապահները կաղում են, նրանց չի հաջողվում զինված տղամարդուն վնասազերծել: Ի դեպ, տեղացիներից պատմեցին, որ զինված տղամարդը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակի պատուհանից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում»: Տեսանյութերը՝ լրագրող Հայկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից |