168.am-ը գրում է. Իսպանահայկական արմատներով ֆրանսիացի հանճարեղ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, դոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր։ Այս մասին ծավալուն հրապարակում էր պատրաստել «Диалог и Дело» հասարակական կազմակերպությունը, որը վերահրատարակել էր russia-osoboe-mnenie.ru-ն:
Ֆրասիական և համաշխարհային էկրանի ապագա աստղի ծնողները (1914-1983 թթ.) ծնվել են Իսպանիայի Սևիլիա քաղաքում։ Հոր տատը հայ էր, ծնունդով՝ պատմական Հայաստանի Էրզրում նահանգից։
Լուի դը Ֆյունեսը շատ ջերմ հարաբերություններ ուներ բավականին հարուստ ֆրանսահայ Խաչիկ Քեբարջյանի ընտանիքի հետ, շփումներ ուներ Ֆրանսիայի հայկական շրջանակների, անգամ Ֆրանսիայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության հետ:
Նրա ընտանիքում կազմակերպվող ընդունելությունների ժամանակ հաճախ էր արծարծվում 1915-1923թթ. Թուրքիայում կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության թեման: Ֆյունեսը հաճույքով էր լսում զորավար Անդրանիկին նվիրված երգերը, իսկ ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր այցելում էր Պեր լա Շեզ գերեզմանատուն և իր հարգանքի տուրքը մատուցում ու ծաղիկներ դնում մեծ զորահրամանատարի` Անդրանիկ Օզանյանի շիրմին: Հատկանշական է, որ Ֆրանսիայում Հայաստանի ներկայացուցչության միջոցով նա միշտ գտնում էր տնտեսվար ու մաքրակենցաղ հայ կանանց` իր տանն աշխատելու համար:
Ահա, թե ինչ է պատմում Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի բնակչուհի Աղավնի Սարգսյանը, ով 1971-ից 1,5 տարի Ֆյունեսների տանն աշխատել է՝ որպես սպասուհի, խոհարար, պարտիզպան և հայոց լեզվի ուսուցչուհի. «Իմ և յոթ տարեկան դստերս ու Ֆյունեսների ընտանիքի միջև ձևավորվել էին ջերմ, ընկերական փոխհարաբերություններ: Նրանք մեզ շատ լավ էին վերաբերվում: Ճիշտ է, ես չէի խոսում նրանց լեզվով, սակայն մենք միմյանց հասկանում էինք առանց դժվարության: Նա արդեն հաջողությամբ կարողանում էր հայերեն ասել «շնորհակալություն» և «բարի լույս» բառերը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում