Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը վերջին հարցազրույցներց մեկում խոստովանել է, որ եղել է չափազանց խիստ մայր: Նա պատմել է մի ցնցող դրվագ, երբ դստեր թափթփվածության պատճառով նրա ողջ հագուստը լցրել է տոպրակների մեջ և նետել աղբանոցը. «Արուսիկը դպրոցից եկավ ու տեսավ՝ պահարանը դատարկ է»: Ավելին, մայրը պայման էր դրել՝ նոր հագուստ ստանալու համար դուստրը պետք է ծնկի գար և ներողություն խնդրեր:
Չնայած այսօր դերասանուհին զղջում է նման մեթոդների համար, սակայն կարծում է, որ դա օգնել է երեխաների կայացմանը:
Մայրիկի հետ հաղորդմանը մասնակցող դուստրն՝ Արուսիկն իր հերթին անկեղծացել է, որ ուսանողական տարիներին մեծ բարդույթ է ունեցել մոր ծխելու պատճառով և մշտապես փորձել է «արդարացնել» նրան ընկերների մոտ: Այսօր նրանք մտերիմ ընկերուհիներ են, թեև այդ կապը հաստատվել է միայն դստեր 17 տարեկանից հետո:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


