Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախում Արայիկ Հարությունյանի կինն ու փոքր աղջիկն էին մնացել։ Շրջափակման ժամանակ փեսան ազատվել էր աշխատանքից և Արայիկի մեծ աղջկա հետ դուրս եկել Արցախից։ Մյուս աղջիկն էլի դուրս էր եկել։ Արցախից լուրեր են գալիս, որ այս քանի օրը Արայիկի փոքր աղջիկն ու կինն էլ են դուրս բերվել Արցախից։ Եթե Արցախից ստույգ իմացող կա, արձագանքեք։ Սա ոչ թե որպես լուր է կարեվոր, այլ պատասխան, թե ինչ է սպասվում Արցախին ու այն էլ մոտակա օրերին»։
Հավելենք, որ 168.am-ը Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվել է `արդյո՞ք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, ինչին ի պատասխան Լուսինե Ավանեսյանն ասել է.
«Արայիկ Հարությունյանի կինը, դուստրը այստեղ են՝ Արցախում, նրանք որևէ տեղ չեն գնացել»:


