▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրջ զարգացումներ են սպասվում նաև ռազմական հարթության մեջ

 

2015-ի առաջին 2 տասնօրյակն, այդ օրերին ունեցած անդառնալի կորուստները դեռևս հաղթահարվող փորձությունները եկան հավաստելու այն սպասելիքները, որ, իրոք, տարին հանգուցային է լինելու: Մինչդեռ, եթե մինչ այս 2015-ի կարևորումը հիմնականում արտաքին քաղաքական հարթության շրջանակներում էր՝ ներառյալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵՏՄ-ին արդեն գործնականում անդամակցումը և այլն, ապա արևելյան սահմաններում Ադրբեջանի աննախադեպ ակտիվացումը, նրա կողմից ձեռնարկված տարաբնույթ ռազմական գործողություններն արդեն իսկ պարզ են դարձնում, որ լուրջ զարգացումներ են սպասվում նաև ռազմական հարթության մեջ: 
Հունվարի կեսերին Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում թուրքական իշխանական վերնախավի կողմից ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը տոնելու միջոցառումների օր հռչակումը և արարողություններին համաշխարահային կարևորության հաղորդումը թույլ են տալիս հավաստելու, որ ուղղակի կապ կա Անկարայի և Բաքվի վարած քաղաքական ուղեգծերում. նպատակը համահայկական ջանքերի ջլատումն է տարբեր ճակատներում:
Բացի արտաքին քաղաքական և ռազմական մարտահրավերներից ակնհայտ նպատակամղված գործընթաց է իրականացվում նաև հայ հասարակության պառակտումը խթանելու կամ առնվազն տրամադրությունների վրա ազդելու միտումներով՝ որոշակի հիասթափություն, խուճապ առաջացնելու, իրավիճակը լարելու ուղղություններով: Վերոնշյալի համատեքստում, նման ուղղորդված գործողությունների համար նպաստավոր իրավիճակ են ստեղծում նաև հանգամանքները: Մասնավորապես, Գյումրվա ողբերգական միջադեպը, կամ այնպիսի երկրորդական Թուրքիայի և Իրանի տարածքներում քուրդ զինյալների դեմ իրականացված ռազմական գործողությունները և այլն: Հատկապես Ավետիսյանների ընտանիքի ցավալի սպանության հետ կապված զարգացումները՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Ռուսաստանի անհասկանալի պահվածքը, հայրենի պետական որոշ պատկան մարմինների գործելաոճում առկա անհստակությունը հավելյալ պատճառ դարձան դժգոհությունների աճին հասարակության շրջանում, որը հազիվ էր հաղթահարել 2014-ի տարեվերջին տնտեսական առումով ստեղծված խուճապային իրավիճակը:
Իհարկե, վերոնշյալը գուցե այդքան էական ազդեցություն չունենար ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, եթե շատ հաճախ մեկ նպատակ՝ սենսացիան, վարկանիշը սեփական գործունեության առանցքում պահող լրատվամիջոցներն գուցե նաև ակամա չերկրորդեին ազգային շահը և դրա հետ կապված առաջնահերթությունները:
2015-ի առաջին երկու տասնօրյակը մի տեսակ բարդ և սթափեցնող փորձաշրջան դարձավ բոլորիս համար՝ բավականին խտացված կերպով մատուցելով այն մարտահրավերները կամ գուցե դրանց մի փոքր մասը, որոնց պետք է դիմակայենք բոլորս՝ ուս-ուսի տված, յուրաքանչյուրս մեր գործն առավելագույն նվիրվածությամբ իրականացնելով, իսկ կարծիք հայտնողներն ու հատկապես այն շրջանառողներն առավել պատասխանատվությամբ՝ առաջին տեղում պահելով բացառապես ազգային շահը և հայության միասնականությունը: 
Ի վերջո, պետք է քաջ գիտակցել, որ բոլորս մեկ ընդհանուր նավում ենք գտնվում, որին կանխորոշված են արտաքին փոթորիկները, իսկ դրանց դիմակայելու ամենահուսալի եղանակը մեր միասնականությունն է:

2015-ի առաջին 2 տասնօրյակն, այդ օրերին ունեցած անդառնալի կորուստները դեռևս հաղթահարվող փորձությունները եկան հավաստելու այն սպասելիքները, որ, իրոք, տարին հանգուցային է լինելու: Մինչդեռ, եթե մինչ այս 2015-ի կարևորումը հիմնականում արտաքին քաղաքական հարթության շրջանակներում էր՝ ներառյալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵՏՄ-ին արդեն գործնականում անդամակցումը և այլն, ապա արևելյան սահմաններում Ադրբեջանի աննախադեպ ակտիվացումը, նրա կողմից ձեռնարկված տարաբնույթ ռազմական գործողություններն արդեն իսկ պարզ են դարձնում, որ լուրջ զարգացումներ են սպասվում նաև ռազմական հարթության մեջ: Հունվարի կեսերին Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում թուրքական իշխանական վերնախավի կողմից ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը տոնելու միջոցառումների օր հռչակումը և արարողություններին համաշխարահային կարևորության հաղորդումը թույլ են տալիս հավաստելու, որ ուղղակի կապ կա Անկարայի և Բաքվի վարած քաղաքական ուղեգծերում. նպատակը համահայկական ջանքերի ջլատումն է տարբեր ճակատներում:

Բացի արտաքին քաղաքական և ռազմական մարտահրավերներից ակնհայտ նպատակամղված գործընթաց է իրականացվում նաև հայ հասարակության պառակտումը խթանելու կամ առնվազն տրամադրությունների վրա ազդելու միտումներով՝ որոշակի հիասթափություն, խուճապ առաջացնելու, իրավիճակը լարելու ուղղություններով: Վերոնշյալի համատեքստում, նման ուղղորդված գործողությունների համար նպաստավոր իրավիճակ են ստեղծում նաև հանգամանքները: Մասնավորապես, Գյումրվա ողբերգական միջադեպը, կամ այնպիսի երկրորդական Թուրքիայի և Իրանի տարածքներում քուրդ զինյալների դեմ իրականացված ռազմական գործողությունները և այլն:

Հատկապես Ավետիսյանների ընտանիքի ցավալի սպանության հետ կապված զարգացումները՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Ռուսաստանի անհասկանալի պահվածքը, հայրենի պետական որոշ պատկան մարմինների գործելաոճում առկա անհստակությունը հավելյալ պատճառ դարձան դժգոհությունների աճին հասարակության շրջանում, որը հազիվ էր հաղթահարել 2014-ի տարեվերջին տնտեսական առումով ստեղծված խուճապային իրավիճակը:Իհարկե, վերոնշյալը գուցե այդքան էական ազդեցություն չունենար ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, եթե շատ հաճախ մեկ նպատակ՝ սենսացիան, վարկանիշը սեփական գործունեության առանցքում պահող լրատվամիջոցներն գուցե նաև ակամա չերկրորդեին ազգային շահը և դրա հետ կապված առաջնահերթությունները: 2015-ի առաջին երկու տասնօրյակը մի տեսակ բարդ և սթափեցնող փորձաշրջան դարձավ բոլորիս համար՝ բավականին խտացված կերպով մատուցելով այն մարտահրավերները կամ գուցե դրանց մի փոքր մասը, որոնց պետք է դիմակայենք բոլորս՝ ուս-ուսի տված, յուրաքանչյուրս մեր գործն առավելագույն նվիրվածությամբ իրականացնելով, իսկ կարծիք հայտնողներն ու հատկապես այն շրջանառողներն առավել պատասխանատվությամբ՝ առաջին տեղում պահելով բացառապես ազգային շահը և հայության միասնականությունը: Ի վերջո, պետք է քաջ գիտակցել, որ բոլորս մեկ ընդհանուր նավում ենք գտնվում, որին կանխորոշված են արտաքին փոթորիկները, իսկ դրանց դիմակայելու ամենահուսալի եղանակը մեր միասնականությունն է:

Արմեն Պետրոսյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին