▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսակերտում փեսան սպանել է աներոջը ու վիրավորել աներորդուն. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ դեկտեմբերի 11-ի «Սուրգ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղից իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացի:

Պարզվել է, որ հիվանդանոցում մահացել է Լուսակերտ գյուղի բնակիչ, 50-ամյա Ժուլվեր Սայադյանը, իսկ նրա որդին՝ 27-ամյա Վահագն Նազարյանը, ստացել է մարմնական վնասվածքներ: Ոստիկանները պարզել են, որ նշված անձանց Լուսակերտ գյուղում հայտնի՝ Խաչքարի մոտ, ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գինովցած վիճակում դանակահարել է նրանց փեսան՝ Հունան Մարտիրոսյանը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին