▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողները բոյկոտել են Գալուստ Սահակյանի հետ հանդիպումը

galatv.am-ը գրում է, որ այսօր  ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ, լրագրողները սպասում էին ՀՀԿ գործադիր մարմնի  նիստի ավարտին, որպեսզի տեղեկանային, թե ինչ հարցեր են քննարկվել ՀՀԿ նիստի ժամանակ:

Ուղիղ մեկ ժամ սպասելուց հետո գրասենյակի աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ «Գալուստ Գրիգորիչը չի ցանկանում մտնել լրագրողների համար նախատեսված սենյակ», այլ պահանջում է, որ լրագրողները դուրս գան սենյակից և իրեն սպասեն ՀՀԿ շենքի դիմաց, որտեղ և ինքը կպատասխանի լրագրողների հարցերին:

Լրագրողները, սակայն, որոշել են բոյկոտել Գալուստ Սահակյանի հետ հանդիպումը և դուրս չեն եկել: Նիստի ավարտից հետո ՀՀԿ-ականները առանց հարցերի պատասխանելու հեռացել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին