▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լվացումներ Հ1-ում

Այս օրերին Հանրային հեռուստատեսությունում տիրում է «генеральная уборка» վիճակը` նույնիսկ վարչական շենքերի պատերն են լվանում դրսից ու ներսից, ծաղկապատում ու ծառապատում հեռուստատեսության բակը: 

Հ1-ի ղեկավարությունը պատրաստվում է դիմավորել Սերժ Սարգսյանին, որ որոշել է այցելել և ծանոթանալ Ռուբեն Ջաղինյանի` Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում  նշանակումից հետո Հանրայինում կատարված փոփոխություններին:

Թե իրենց կատարած որ  «փոփոխություններ»-ով են գլուխ գովալու Սերժ Սարգսյանի առաջ Ռուբեն Ջաղինյանն ու Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը` պատկերացնել կարելի է. ռուսական հեռուստաալիքից  տխուր նմանակում,  ահավոր գավառական պատճենում,  «եվրոռեմոնտային» ոճով  հեռուստասրահներ, որոնց մասին հասարակության մի մասի դժգոհությունն,  ըստ Asekose.am-ի տեղեկությունների, մամուլի հրապարակումների ու համացանցային քննարկումների արձագանքների միջոցով հասանելի են դարձել նույնիսկ  ՀՀ նախագահին: 

Առանձին թեմա է նաև Հ1-ի հին աշխատակիցների դժգոհությունը, որոնց հանդեպ ղեկավարության վերաբերմունքը մեղմվել է նույն մամուլի հրապարակումների շնորհիվ:

Հատկանշական է, որ Հ1-ն ու անձամբ Ռուբեն Ջաղինյանը գործ անելուց առավել, ըստ տեղեկությունների,  մտածել ու նույնիսկ բյուջե են հատկացրել ինչպես իրենց PR-ի, այնպես էլ`  Առաջին Ալիքի վերաբերյալ ոչ ցանկալի հրապարակումների դեմն առնելու համար: 

Իսկ այդ ընթացքում` սեփական PR-շիկների գովերգության ու «օրթաղ» ընկերությունների ձեռքը բռնած  Հ1-ում լվանում են ...պատերը:  

 

 

 

Հեղինակ` 

Մարգո Բաղինյան 



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին