▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահ` առեղծվածային հանգամանքներում. ինչի՞ց է մահացել բժշկականի հնդիկ ուսանողը. armnewstv.am

armnewstv.am-ը գրում է. Ռաջա Կաննադասանը իր ֆեյսբուքյան էջում վերջին անգամ գրառում է կատարել, ավելի ճիշտ սեպտեմբերի 12-ին վերատարածել է իր ցանցային ընկերուհու գրառումը: Հնդկերեն երկտողը փող չունենալու և ճշմարտության մասին է: Գրառումից գրեթե 1 ու կես ամիս անց հնդիկ ուսանողը մահացավ առեղծվածային հանգամանքներում: Հնդկական մամուլի հրապարակումների համաձայն` տղան ինքնասպան է եղել ուսման վարձը վճարելու համար փող չունենալու պատճառով: Նրա հայրը դատի է տվել հնդկական մի բանկի, որը հրաժարվել էր ուսանողական վարկ տրամադրել:

 

Բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանողը սեպտեմբերի սկզբին սկսել է իրեն տարօրինակ պահել: Հանրակացարանի նույն սենյակում նրա հետ բնակվող Դամոդարան Րամուսամին տեսել է, թե ինչպես է Ռաջան մտել խոհանոց ու կոտրել ամեն ինչ: Այնուհետեւ Ռաջան դադարել է խոսել ընկերների հետ: Հաջորդ օրը` սեպտեմբերի 16-ին, Ռաջային տեղափոխել են Նորքի հոգեբուժարան:

 

Հոգեբուժարանում հնդիկ ուսանողին ընդունած գլխավոր բժիշկ Արմեն Մելիք-Փաշայանը պնդում է, որ սթրեսը չէր կարող լինել հոգեկան խանգարման պատճառ, բայց կարող էր դրդել, որ այն ի հայտ գա: Ռաջան հոգեբուժարան տեղափոխվելուց հետո հայտարարել է, թե ինքն Աստված է եւ փորձել է պատուհանից դուրս նետվել: Ուսանողին հանգստացրել են ու պահել հսկողության տակ: Նորքի հոգեբուժարանի բաժանմունքի վարիչ Ջեմա Դանիելյանը նշում է, որ Ռաջան բավական արագ է ապաքինվել` ազատվել է ինքնասպանության մտքերից: Նրան պարբերաբար այցելել են ուսանող ընկերներն ու Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Նույնիսկ պատրաստվում էին դուրս գրել:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին